Սպորտ 

Արտյոմ Ալեքսանյանը պարտվել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է Եվրոպական առաջին մարզական խաղերը: Այսօր պայքարի են դուրս եկել 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկները:

Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արտյոմ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում զիջել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին՝ 3:0 հաշվով:

Ավելացնենք, որ հայ բռնքամարտիկներից այսօր պայքարի է դուրս գալու նաեւ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը:

Նույն շարքից