Հիշում եմ և պահանջում 

Ուկրաինական պարբերականը ծավալուն արդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը

analitik.am

Ուկրիանական Репортер պարբերականը վերջին համարներից մեկում  «Հարյուր տարվա մենություն: Ինչպես է պատմությունը դառնում քաղաքականության գերին» վերնագրով ծավալուն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը, գրում է Panorama.am-ը:

Հոդվածագիրը պատմական անդրադարձ է կատարել Ցեղասպանությանը՝ մեջբերելով ականատեսների խոսքերը 1915թ-ի տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ տեղի ունեցածի մասին տեղյակ են բոլորը, սակայն պաշտոնապես ճանաչել են միայն 22 երկրներ:

«Համամարդկային արժեքները, որոնց մասին սիրում են խոսել քաղաքական գործիչները, ոչինչ չարժեն, երբ կշեռքի մյուս նժարին դրված են լինում միլիարդները»,- գրում է պարբերականը:

Ուկրաինական պարբերականը պատմական փաստեր է բերել նաև 1800-ականների վերջին սուլթանի կառավարման տարիներից՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի դեմ իրագործված անմարդկային ոճրագործության արմատները ձգվում են հենց այդ տարիները:

Խոսելով Իսրայելի և Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումների մասին՝ պարբերականը նշում է, որ Իսրայելը ցանկանում է իր ողբերգությամբ մնալ եզակի, այն է՝ եղել է միայն մեկ ցեղսպանություն և դա Հոլոքոստն է:

«Նույն դիրքորոշումն է որդեգրել նաև Գերմանիան: Ինչպես նշել է մեկ գերմանացի «մեզ հերիք է մեկ ցեղասպանությունը և չենք ցանկանում ևս մեկը քարշ տալ»»,- գրում է պարբերականը:

Հոդվածագիրը նշում է, թեև մասնավոր փոխհատուցման կարելի է հասնել, սակայն հողերի վերադարձը սպասելը իրատեսական չէ:

«Եթե անգամ հողերի վերադարձը անհնար է դե յուրե և դե ֆակտո, միևնույն է յուրաքանչյուր հայ է կպնդի ձեզ, որ Արարատ լեռը իրենց է պատկանում»,- եզրափակում է հոդվածագիրը:

Նույն շարքից