Սպորտ 

Ռումյան Հովսեփյանը և Վարդգես Սաթումյանը պայմանագիր են կնքել «Փյունիկի» հետ

«Փյունիկը» պայմանագրեր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի և «Միկայի» նախկին կիսապաշտպան 25-ամյա Վարդգես Սաթումյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին` ուսումնամարզական հավաքի շրջանակներում նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջիկա խաղերին:

Նույն շարքից