Համացանցում բուռն քննարկվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի և բասկետբոլիստուհի Սանդրին Գրուդայի լուսանկարը։ Այն արվել է նախագահի կողմից մարզուհուն մրցանակի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:
Մեկնաբաններին տպավորել է Ֆրանսիայի նախագահի և աղջկա հասակների տարբերությունը. վերջինս Օլլանդին գերազանցում է 20 սմ-ով:
Սակայն շատերը նշել են, որ Օլլանդը լան ժպիտով է պարգևատրել մարզուհուն, և դա վստահության նշան են համարել: Այս մասին հայտնում է tvzvezda.ru-ն: