Թբիլիսիի փրկարար ծառայությունը հսկում է Ազգագրության թանգարանի տարածքը՝ կենդանաբանական այգուց փախած կենդանիներին հայտնաբերելու նպատակով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Грузия Online»-ին:
Թանգարանի աշխատակիցների մի մասը լքել են այն, մի մասն էլ հավաքվել են շենքի մուտքի մոտ: Թանգարանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած կենդանիների փնտրման աշխատանքները արդեն մի քանի օր է տարվում են: