Երևանի «Ուլիս»-ն այսօր անցկացնելու է առաջին մարզումը՝ նախապատրաստվելով ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղերին: Թիմը տասը օր ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայի Բոլու քաղաքում:
Առողջարանային «Կորու» համալիրում կան բոլոր պայմանները լիարժեք մարզումներ ու հանգիստ կազմակերպելու համար, չնայած թիմի մարզչական կազմի հիմնական խնդիրը բնականաբար մարզումներն են: «Ուլիս»-ի կազմում առաժմ փոփոխություններ չկան: Տարվում է աշխատանք թիմի կազմը համալրելու համար, բայց դեռևս վաղ է խոսել նոր խաղացողների մասին:
Թուրքիայում ուսումնամարզական հավաքան անցնելու է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի և նրա օգնական Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ: Մարզիչ Գագիկ Սիմոնյանը Երևանում մասնակցում է մարզչական «A» արտոնագրի դասընթացներին, այդ պատճառով էլ չի ժամանել Թուրքիա:
Արդեն «Ուլիս»-ում չեն մարզիչներ Ալեքսանդր Թադևոսյանն ու Մայիս Ազիզյանը: Ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշեցին չշարունակել համագործակցությունը:
Թուրքիայում բացի մարզումներից «Ուլիս»-ը նախատեսել է նաև ստուգողական երեք հանդիպումներ անցկացնել: Մրցակցների մասին կտեղեկացնենք մոտ օրերս: