Տնտեսություն 

Եվրոպան Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընկերն է. Պուտին

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրոպան շարունակում է հանդիսանալ Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընկերը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Եվրոպական երկրների հետ:

Նրա խոսքերով, վերջին շրջանում, ուկրաինական ճգնաժամի հետեւանքով նկատվում է Ռուսաստանի ու Եվրամիության անդամ երկրների հարաբերությունների սառեցում, ինչն անրադարձել է տնտեսական հարաբերություններին:

Պուտինը հույս է հայտնել, որ եվրոպական երկրները կվերանայեն իրենց որոշումն ու կդադարեցնեն տնտեսական սահմանափակումներն, ինչը չի բխում նաեւ եվրոպական գործընկերների շահերից:

Վերջում նա ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես գալով կառուցողական առաջարկներով, պատրաստ է շարունակել ու զարգացնել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ:

 

Նույն շարքից