Բաքվում Եվրոպական խաղերի ծրագրում շարունակվում է բռնցքամարտի պայքարը:
56 կգ քաշային պայքարի 1/16 եզրափակչում Արամ Ավագյանը 1:2 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Ստեֆան Իվանովին:
46-49 կգ քաշային կարգում Արտյոմ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում զիջել էր Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին 3:0 հաշվով: