Միջազգային 

Կինը փորձել է կրծքի իմպլանտների միջոցով տեղափոխել 1.5 կգ կոկաին

analitik.am

Կոլումբիայի օդանավակայում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է կրծքի իմպլանտների միջոցով տեղափոխել 1.5 կգ կոկաին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կինը ցանկացել է Բոգոտայից թռչել Բարսելոնա: Օդանավակայանում զննում անցնելիս նա իրեն նյարդային է պահել, ինչը կասկած է հարուցել ոստիկանների մոտ, և նրանք սկսել են ավելի մանրակրկիտ ստուգել:

Կանչված բժիշկները պարզել են, որ մի քանի օր առաջ կինը կրծքի մեծացման պլաստիկ վիրահատության է ենթարկվել, սակայն սիլիկոնի փոխարեն տեղադրվել են հեղուկ կոկաինով լի իմպլանտներ:

Նույն շարքից