Շվեդիայի իշխանությունները ամբողջ լրջությամբ զբաղված են տղամարդկանց նկատմամբ սեռական բռնությունների խնդրով: Այս մասին հայտնում է newsru.com կայքը։
Ստոկհոլմում այս աշնանը կբացվի բռնաբարված տղամարդկանց աջակցման առաջին կենտրոնը:
Հիշեցնենք, որ նմանատիպ կենտրոն գործում է նաև կանանց համար։ Այս կենտրոնը տարեկան աջակցում 600-700 կնոջ:
Պաշտոնոնական տվյալների համաձայն, Շվեդիայում տարեկան գրանցվում է տղամարդկանց դեմ սեռական հանցագործության 370 դեպք: