Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է օտարերկրյա լրատվական գործակալությունների ղեկավարների հետ և հանդիպման ժամանակ պատմել նախկին կնոջ՝ Լյուդմիլայի և դուստրերի` Մարիայի ու Եկատերինայի հետ իր հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը լրագրողների հայտնել է, որ երբեմն չի քնում մինչև գիշերվա ժամը 02.00 և տարբեր թեմաներով զրուցում ընտանիքի անդամների հետ: