Եվրոպական Առաջին Ամառային խաղերում այսօր ռինգ են դուրս եկել Վրաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը, ով մենամարտել է աշխարհի չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող նախկին ռուսաստանցի Ալբերտ Սելիմովի հետ: Այդ մենամարտից անմիջապես հետո մրցապայքարի մեջ է մտել մեր Սամվել Բարսեղյանը: Նրա մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն էր: Հայազգի երկու բռնցքամարտիկներն էլ զիջել են մրցակիցներին:
«Ամենայն հավանականությանբ բռնցքամարտում մեր ճանապարհները ամուր փակել են: Անզեն աչքով էլ երևում էր, որ Սամվել Բարսեղյանը շատ ավելի ակտիվ է ու շատ է հարվածում: Բայց կոճակ սեղմողների խիղճը մաքուր չէր»,- Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում էլ մենամարտ կանցկացնի Նարեկ Աբգարյանը: