Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանն ու Հունաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ:
Ստորագրված հուշագրի համաձայն Հունաստանի տարածքով անցնող գազատարի շինարարության համար Ռուսաստանը Աթենքին կտրամադրի վարկ, ինչպես նաեւ կձեւավորվի համատեղ ընկերություն:
Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու նրա հույն կոլեգա Պանայոտիս Լաֆազանիսը:
Լաֆազանիսի խոսքերով, վերոհիշյալ գազատարը կարեւոր դեր կկատարի տարածաշրջանում կայունության հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում, ուստի այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ ու նպատակ ունի միավորել, բոլոր շրջանները, որտեղով անցնելու է:
Հարավ-Եվրոպական գազախողովակաշարի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ դոլար, որի սկզբնական ծախսերը հոգալու է Ռուսաստանը, իսկ Հունաստանն այնուհետեւ կոմպեսացնելու է ծախսերը ծրագրից ստացված շահույթի հաշվին:
Նովակի հաշվարկներով ծրագիրը կիրականացվի 2016թ.-ին ու կավարտվի 2019-ին:
Նոր գազամուղի հզորությունը կազմելու է տարեկան 47 միլիարդ խորհանարդ: