Տնտեսություն 

Ռուսաստանն արգելել է Եվրոպայից ու ԱՄՆ-ից պահածոյացված ձկնամթերքի ներկրումը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Առաջիկայում Ռուսաստանը կարգելի Եվրոպայից ու ԱՄՆ-ից պահածոյացված ձկնամթերքի ներկրումը: Այս մասին հայտնել է Ռդ գյուղատնտեսության նախարար ալեքսանդր Տկաչեւը, նշելով, որ առաջիկայում կարգելվի մի շարք այլ գյուղմթերքների ներկրումը:

Նախարարի կարծիքով Ռուսաստանը մոտակա ժամանակներում կարող է ապահովել երկրում առկա կաթի, մսամթերքի ու մրգերի պահանջարկը:

Նրա խոսքերով ՌԴ-ում գյուղատնտեսությունը զարգանում է աննախադեպ տեմպերով: Դրան նպաստել են պատժամիջոցներն ու պետական հատկացումների աճը:

 

Նույն շարքից