Իսրայելի ՆԳՆ նախարար Սիլվան Շալոմի կինը վիրավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել նրանից։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը Twitter-ի իր միկրոբլոգում Բարաք Օբամային համեմատել է սև սուրճի հետ:
«Գիտե՞ք ինչ է Օբամա սուրճը` սև և թույլ»,- գրել է պաշտոնյայի կինը, ում 75.000 թվիթերյան հետևորդներից շատերն այս գրառումը կարդալուց հետո նրան մեղադրել են ռասիզմի դրսևորման համար:
Կինն անմիջապես ջնջել է սկանդալային թվիթը` ասելով, թե դա ընդամենն անհաջող կատակ էր: