Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը հետևել է երկրում առաջին երկու կին օդաչուներ Չժու Կում Հյոնի և Լիմ Սոլի ուսումնական թռիչքին։ Կին օդաչուները իրականացրել են թռիչք գերձայնային կործանիչներով: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հայտնի է, որ օդաչուները «պրոֆեսիոնալ կերպով հաղթահարել են նույնիսկ տղամարդկանց համար բարդ խնդիրը»։