Կենտրոնական Կամբոջայի Կամպոնգ Չամ նահանգում հովիվները գտել են մ.թ. 10–րդ դարում կառուցված, Անգկորյան ժամանակաշրջանին պատկանող, գիտությանն անհայտ հին հինդուիստական տաճար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Phnom Penh Post թերթի ինտերնետային տարբերակին։
Գյուղի բնակիչներն գտածոների մասին հայտնել են ոստիկանության ու մշակույթի և արվեստի նահանգային բաժանմունքի աշխատակիցներին, հաղորդում է հրատարակությունը։
Նահանգի մշակույթի բաժնի մասնագետը որոշել է, որ գտած քարե հատվածները` ծածկված հմուտ փորագրությամբ, տաճարի դարպասների մի մասն են կազմում, ասվում է հաղորդագրությունում։