Ռուսաստանի ջրային պոլոյի կանանց հավաքականը ոսկի նվաճեց Բաքվի Եվրոպական խաղերում: Եզրափակչում Ռուսաստանի թիմը հաղթանակ տարավ Իսպանիայի հանդեպ 17:16 հաշվով: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես էր գալիս նաև հայազգի Ելենա Քոթանջյանը, հայտնում է voskanapat.info-ն:
Գյումրեցի 15-ամյա Սեդա Թութխալյանը, որը ոսկի մեդալ էր նվաճել ՌԴ սպորտային մարմնամարզության հավաքականի կազմում, արծաթ նվաճեց անհատական ելույթում:
Նա այսպես է գնահատել իր մասնակցությունը խաղերին, «Ընդհանուր առմամբ ես վատ չեմ գնահատում իմ ելույթը Եվրոպական խաղերում: Ինձ համար այս մեկնարկը նույնքան կարևոր էր, որքան և բոլոր նախորդները: Հենացատկում նվաճած արծաթե մեդալի համար էլ եմ շատ ուրախ: Ես իհարկե տրամադրված էի ոսկի նվճաել գերանի վրա մրցաձևում, սակայն չստացվեց: Չեմ տխրում, քանի որ առջևում դեռ բազում միջազգային մրցումներ կան»,-ասել է Թութխալյանը, հայտնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն:
Եվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճեց նաև նույնպես Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող ըմբիշ Ստեփան Մարյանյանը:
Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը նվաճել է Միհրան Հարությունյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում: