Հիշում եմ և պահանջում 

Հռոմի պապը քննադատել է գերտերություններին Հայոց ցեղասպանության զոհերի համար

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 21-ին քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար: Հռոմի պապը քննադատությամբ է հանդես եկել Թուրին կատարած այցի ժամանակ, երբ նա պատմել է երիտասարդներին, որ հասկանում է, թե ինչու են նրանք դժվարանում վստահել աշխարհին, գրում է Tert.am` հղում անելով Time-ին:

 

Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտին, ինչպես նաև՝ Ռուսաստանում Ստալինի օրոք գործող ԳՈՒԼԱԳ-ներին (խմբ. ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն): Նա դատապարտել է գերտերություններին ոչինչ չձեռնարկելու համար, երբ բոլոր տեղեկությունները մատնանշում էին, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաները, քրիստոնյաները, միասեռականները և այլք ուղարկվում էին մահվան ճամբարներ:

«Գերտերությունները երկաթուղիների լուսանկարներ ունեին, որոնցով գնացքները գնում էին Աուշվից՝ հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին սպանելու: Ինչո՞ւ նրանք չռմբակոծեցին այդ երկաթուղիները»,- հարցրել է նա:

Նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ այն անվանելով «Հայաստանի մեծ ողբերգություն»։

«Նախորդ դարում այդքան շատ, միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,- ասել է Հռոմի պապը:

Time-ը հիշեցնում է, որ ապրիլին Հռոմի պապը զայրացրել էր Թուրքիային, երբ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը:

Հռոմի պապն ասել է երիտասարդներին, որ այսօրվա աշխարհում «ամեն ինչ արվում է գումարի համար»: Նա քննադատել է նրանց, ովքեր խաղաղություն քարոզելով՝ զենք են արտադրում և վաճառում:

Նույն շարքից