Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանն ու Կառլեն Մկրտչյանը հանդես կգան «Փյունիկում»: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Մկրտչյանը 2013-2014 թթ. հանդես է եկել «Անժիում», անցած տարի հայաստանյան ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ աշխատում էր ղազախական «Տոբոլում» և հենց Վարդան Մինասյանի հետ էլ հեռացավ այդ թիմից:
Ինչ վերաբերվում է Ռումյան Հովսեփյանին, 2014-2015 թթ. մրցաշրջանը նա անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգում», որտեղից հեռացել է ակումբի կազմալուծման պատճառով: