Սպորտ 

Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալ»-ից

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը որոշել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ  մադրիդիյան թիմից, հայտնում է «As» պարբերականը:

Նշվում  է, որ ֆուտբոլիստը դժգոհ է «արքայական ակումբի» ղեկավարության պահվածքից: Մասնավորապես, Ռամոսը զայրացած էր, որ ակումբը պաշտոնապես չի հերքել «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների թեկնածու Ժորդի Մայոյի խոսքերը, ով հայտարարել էր, որ կատալոնացիներին առաջարկել են գնել  29-ամյա պաշտպանի տրանսֆերը:

Ըստ աղբյուրի տեղեկության, Ռամոսը կարծում է, որ «Ռեալում» բավականաչափ չեն գնահատում իրեն:
Նշվում է, որ Ռամոսի ծառայություններով կարող են հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն:

Նույն շարքից