Մամուլի տեսություն Տնտեսություն 

Արարատյան դաշտից ծիրանի արտահանումն արդարացնում է բոլոր սպասելիքները. «ՀԺ»

analitik.am

«Արարատյան դաշտից ծիրանի արտահանումն արդարացնում է բոլոր սպասելիքները: Երեկվա դրությամբ, ըստ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մեզ փոխանցած տվյալների, մեր երկրից արտահանվել է 2695 տոննա ծիրան:

Համեմատության համար նշենք, որ ծիրանաշատ 2013թ. հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր ընդամենը 6,7 տոննա ծիրան: Հայկական ծիրանն ավելի շատ արտահանվում է Վրաստան և ՌԴ: Ծիրանի 1 կիլոգրամը այգում 500 դրամ է: Մոսկվայում, օրինակ, բարձր կարգի ծիրանի 1 կգ միջին արժեքը 120 ռուբլի է՝ 1000 դրամ: Արտահանողները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ծիրանի արտահանման գործը մի քանի օրում կա՛մ մեծ եկամուտ կարող է բերել, կա՛մ՝ մեծ կորուստ: Խնդիրներ կան Լարսի անցակետում, որոնք լուծելու համար, թերևս, պետք է միջամտի առաջին հայացքից գյուղատնտեսության հետ կապ չունեցող արտգործնախարարությունը: Մանրամասները «Հայկական ժամանակի» վաղվա համարում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից