Միջազգային 

Ավարտվել է Խադիջա Իսմայլովայի գործով նախաքննությունը

analitik.am

Երեկ Ադրբեջանում ավարտվել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի գործով նախաքննությունը: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։

Լրագրողուհուն մեղադրել են 125-րդ հոդվածով (ինքնասպանությանը հասցնել), ապա նրա դեմ ներկայացրել են նոր մեղադրանքներ՝ 179.3.2 (խոշոր չափի յուրացումներ ու վատնումներ), 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն), 213.1 (հարկերի վճարումից խուսափում) և 308.2 (լիազորությունների չարաշահում) հոդվածներով:

Սակայն կարճվել է Իսմայլովայի դեմ 284.2 հոդվածով (պետական գաղտնիքի հրապարակում) քրեական գործը:

Նույն շարքից