Տնտեսություն 

Անկայուն երկրների ինդեքսում Հայաստանը սահմանին է

g_image (9)Ամերիկյան «Հանուն խաղաղության» հիմնադրամը հրապարակել է «Անկայուն երկրների ինդեքս» (Fragile States Index 2015) ամենամյա վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է panorama.am կայքը։

Այն վարկանիշային միավորներ է սահմանում աշխարհի 178 երկրների համար` հաշվի առնելով վերջիններիս կայունության մակարդակը:

Մեթոդաբանության համաձայն` յուրաքանչյուր երկրի դեպքում վերջնական միավորը ստացվում է քաղաքական, սոցիալական և տնտեսական բնույթի 12 ցուցիչների, ինչպես նաև հարյուրավոր ենթացուցիչների միավորների ամբողջացման արդյունքում:

Վարկանիշային աղյուսակի տրամաբանության համաձայն` որքան ցածր է վերջնական միավորը, այնքան իրավիճակը բարվոք է տվյալ երկրում և հակառակը` որքան բարձր է միավորը, այնքան անկայունության մակարդակը ավելի բարձր է:

Ըստ վարկանիշային աղյուսակի` Հայաստանը, ստանալով 69.7 միավոր, հայտնվել է 108-րդ հորիզոնականում`առաջ անցնելով 100 երկրներից, որոնց թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:

Հայաստանը, իր ստացած հորիզոնականով, ընդգրկվել է անկայուն և հարաբերականորեն կայուն երկրների սահմանում գտնվող ենթախմբի մեջ` այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Կիպրոսը, Ղազախստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բրազիլիան, Մալազիան, Կուբան, Ալբանիան, և այլն:

Նույն շարքից