Սպորտ 

Ստամբուլում Հայաստանը ներկայացնում են 4 ըմբիշ

Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 72 ըմբիշներ մեդալներ են  վիճարկում  50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերում:

 

Հայաստանը ներկայացնում են 4 ըմբիշներ, ովքեր հանդես են գալիս մարզաձևի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ: Այսօր առավել հաջող էր 50 կգ քաշային կարգում հանդես եկած Ռազմիկ Միսակյանի ելույթը: Նա վիճակահանության արդյունքներով պայքարն սկսել է քառորդ եզրափակչից: Այս փուլում ըմբիշը 6:0 հաշովվ առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Վիկտոր Լիզենի նկատմամբ:

Կիսաեզրափակչում  Ռազմիկին չկարողացավ դիմակայել Ուկրաինայի պատվիրակ Դմիտրո Նեսվյատիպասկան: Հայ ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով պարտության մատնեց մրցակցին ու իրավունք ստացավ երեկոյան մրցահերթում եզրափակչում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկել ռուսաստանցի Իսմայիլ Հաջիևի հետ:

 

74 կգ քաշային կարգում Սուրեն Խաչատրյանը 1/8-րդ փուլում Լատվիայի պատվիրակ Ալբերտ Յուրչենկոյին 5:0 հաշվով պարտության մատնելուց հետո քառորդ երզափակչում 1:11 հաշվով զիջեց ռուսաստանացի Արտյոմ Ումարովին: Խաչատրյանը բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Սուլեյմանովի հետ:

60 կգ քաշայաին կարգում Վարդգես Կարապետյանը 1/16-րդ փուլում 8:17 հաշվով զիջել է Վրաստանի պատվիրակ Գեորգի Սուլավային: Վրեջինս էլ 1/8-րդ փուլում 15:17 հաշվով տանուլ տվեց ուկրաինացի Անդրեյ Սվիրդին:

96կգ քաշայաին կարգում Հովհաննես Մխիթարյանը 1/16-րդ փուլում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Մարկո Սարցեային, բայց 1/8-րդ փուլում 4:12 հաշվով տւանուլ է տվել ուկրաինացի Բոգդան Խրիստային,- հայտնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը:

Նույն շարքից