Տնտեսություն 

Ուկրաինան խոստացել է Ռուսաստանին վճարել արտաքին պարտքի մի մասը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինան մտադիր է վճարել Ռուսաստանին 3 միլիարդ պարտքի մի մասը, որը կազմում է 75 միլիոն դոլար:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆիննախ Նատալյա Յարսենկոն, նշելով, որ վճարման դեպքում երկրին դեռեւս դեֆոլտ չի սպառնում:

Ավելի վաղ Ռուսաստանի ֆիննախ Սերգեյ Ստորչակը հայտնել էր, որ պարտքի մարման վերջնաճամկետը համարվում է հունիսի 22-ը, հակառակ դեպքում Ուկրաինան կհամարվի դեֆոլտ, որը չի բխում նրա շահերից:

Սակայն վերջնական պարտքի մարման համար, որի վերջնաժամկետը դեկտեմբերին է լրանալու, Ուկրաինան չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, իսկ արեւմտյան վարկատուների հետ բանակցությունները դեռեւս ոչ մի արդյունքի չեն հանգեցրել:

 

 

 

 

 

 

Նույն շարքից