Մամուլի տեսություն Տնտեսություն 

Հայաստանից արտահանվող ծիրանը Ռուսաստան չի՞ հասնում. «Ժողովուրդ»

analitik.am

«Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց մի քանի օր առաջ ասել են, թե հունիսի 20-ից սկսած հայկական խանութներից հնարավոր կլինի հայկական ծիրան գնել: Սակայն խանութներում դեռևս հնարավոր չէ հայկական ծիրան գտնել: Կասկածներ կան, որ արտահանվող ծիրանը կուտակվել է Հայաստանի սահմանին և ինչ-որ խնդիրների պատճառով դեռ չի արտահանվել: Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արդեն 2 հազ. 500 տոննայից ավել ծիրան է արտահանվել, հիմնականում դեպի Ռուսաստան:

Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ ծառայության կողմից ո՛չ Բավրայի, ո՛չ Բագրատաշենի սահմանային հսկողության կետերում ծիրանի ոչ մի խմբաքանակ կամ բեռ արտահանման ընթացքում չի կանգնեցվել: ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովոտդ»-ին հայտնեցին, որ այս օրերին չձևակերպված բեռ չի եղել, և որևէ խնդիր չկա: Կարելի է կարծել, որ Ռուսաստանում հայկական ծիրանի պահանջարկն այնքան մեծ է, որ արտահանված ապրանքը ճանապարհին սպառվում է և այդպես էլ չի հասնում ՌԴ մայրաքաղաք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից