Սպորտ 

Փորձում եմ չապրել անցյալի հիշողություններով. Շարապովա

Ռուսաստանի թիվ 1 ռակետ Մարիա Շարապովան, «Ուիմբլդոնի» նախօրեին պատասխանելով հարցին, թե իր համար ինչ է նշանակում «Մեծ սաղավարտի» այն կոչումը, որը 17 տարեկանում նվաճել է Լոնդոնում, նշել է.

«Այդ հաղթանակի հետ ինձ լավագույն հիշողություններ են կապում: Տարբեր տարիների ես «Ուիմբլդոնում» և հաջողությունների եմ հասել, և ծանր անհաջողություններ կրել: Ինձ համար յուրաքանչյուր մրցաշրջանը նոր մեկնարկ են: Միշտ փորձում եմ  ստեղծել նոր հիշողություններ և չապրել անցյալի հիշողություններով»,- Շարապովայի խոսքերը մեջբերել է WTA-ի պաշտոնական կայքը:

Նույն շարքից