Սպորտ 

8-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին

Ստավանգերում շարունակվում է Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարը: 8-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:

8-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը:

Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով կմցրցակցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Նույն շարքից