Կանադայի բնակիչները, որոնք ուրբաթ օրը որոշել էին նոր iPhone 6 սմարթֆոնի նախնական պատվեր կատարել, ապշել են՝ ամերիկյան Apple ընկերության կայքում տեսնելով իրենց երկրի քարտեզը: ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս շփոթությունը կանադական լուրերի հիմնական թեման է դարձել:
Apple-ի տարբերակով Կանադայի մայրաքաղաք Օտտավան «տեղափոխվել է» Օնտարիո գետի ափեր: Իսկ այստեղ գտնվող կանադական խոշորագույն մեգապոլիս Տորոնտոն զբաղեցրել է Օտտավայի տեղը՝ համանուն գետի ափին:
Սխալ են նշված եղել նաև Էսմոնթոնի, Քվեբեկ Սիթիի, Վանկուվեր կղզու գտնվելու վայրերը:
Ամերիկյան ընկերությունն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի տվել այս առիթով: