Գիտություն 

Chromebit-ը ցանկացած հեռուստացույց վերածում է համակարգչի

Google-ը ներկայացրել է փոքր չափսի HDMI  էլեկտրոնային բանալին, որը կարող է ցանկացած հեռուստացույց վերածել լիարժեք համակարգչի:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Chromebit կոչվող սարքը կիրառում է Google-ի Chrome OS օպերացիոն համակարգը:  Այն պարունակում է  լիարժեք գործառույթներով համակարգիչ, որը հեռուստացույցն օգտագործում է որպես էկրան և առանց լարի միացնում է ստեղնաշարը և մկնիկը` Bluetooth-ի միջոցով:

 

Այս փոքր սարքը, որն իրենից լիարժեք համակարգիչ է ներկայացնում, արժե մոտ 100 դոլար` ըստ Google-ի հաղորդման:  Պարզապես միացնելով էկրանին՝ այն կարելի է վերածել համակարգչի:

Նույն շարքից