Գիտություն 

Google Glass-ն արգելվել է կինոթատրոններում օգտագործել

Մեծ Բրիտանիայում արգելվել է Google Glass կրել կինոթատրոններում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հայտնի ակնոցը վաճառքի է հանվել այդ երկրում:

Արգելքը սահմանվել է հեղինակային իրավունքների պահպանման նկատառումով, ցուցադրվող ֆիլմերը ակնոցի միջոցով տեսագրելը և տարածելը կանխելու նպատակով:

Անցած ամիս նույն ակնոցն արգելվել էր նաև ամերիկյան կինոթատրոններում:

Google Glass-ում գոյություն ունեցող  տեսախցիկի միջոցով հնարավոր է տեղում նկարահանել շրջակայքը:  

Նույն շարքից