Rbctv.rbc.ru կայքը հայտնում է, որ այսօր ողջ աշխարհում հիշատակի արարողություններ են անցկացվում Ուկրաինայի երկնքում կործանված MH17 չվերթի ինքնաթիռի կործանման տարելիցի կապակցությամբ։
Անցած տարի հուլիսի 17-ին Դոնբասում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել էին ինքնաթիռում եղած բոլոր 298 ուղևորները։
Ինքնաթիռի ընկնելու վայրի մոտակայքում բնակվող Ուկրաինայի բնակիչները հիշատակի արարողություն կանցկացնեն։
Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Նիդեռլանդներում։