Մշակույթ 

System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա

Աշխարհահռչակ System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Հոլիվուդում, ասված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Երաժիշտները կպարգեւատրվեն Wake Up the Souls շրջագայության համար, որը ցույց է տալիս արդարության նրանց ձգտումը։

Ինստիտուտը զբաղվում է Սերգեյ Փարաջանովի եւ Միքայել Վարդանովի աշխատանքների պահպանմամբ եւ ցուցադրությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին բռնապետական ռեժիմների անարդարության դեմ պայքարին։

Անցյալ տարի այս մրցանակը հանձնել էին հանրահայտ ռեժիսոր Մարտին Սքորսեզեին։

Նույն շարքից