Բրիտանական The Beatles խմբի անդամների ու ձայնագրման ընկերության միջև առաջին պայմանագիրը աճուրդի է հանվել ամերիկյան Heritage Auctions աճուրդի տան կողմից, հայտնում է ռուսական Ria.ru լրատվական գործակալությունը:
Խոսքը 1961 թվականին The Beatles-ի ու Polydor ձայնագրման ընկերությունը ներկայացնող գերմանացի պրոդյուսեր Բերտ Կեմպֆերտի միջև ստորագրված պայմանագրի մասին է։
Աճուրդի տան տնօրեն Դին Խոերմաերը չի բացառել, որ պայմանագիրը կարող է վաճառվել 150 հազար դոլարով։ Իրենց առաջին պայմանագրի կնքման ժամանակ The Beatles-ի անդամները եղել են բավական երիտասարդ՝ 18-20 տարեկան, և քիչ թե շատ պատկերացում չեն ունեցել՝ ինչ են ստորագրում։