Vanity Fair հանդեսը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մազերի ուսումնասիրության վերաբերյալ հոդված է ներկայացրել:
Հանդեսում նշվում է, որ Քիմը առաջին հերթին` առանձնանում է իր փոփոխական տեսքով, ինչը դրսևորվում է ամեն օրվա սելֆիներով:
Հանդեսը Քիմին հակադրում է հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին. «Եթե Ջենիֆերը կայունության տիպար է, ապա Քիմը «բևեռայնորեն նրա հակառակն է»: Քիմը միշտ նոր բան է փորձում իր մազերի դեպքում, իսկ նրա սանրվածքների ոճը էվոլյուցիոն երկար ուղի է անցել»:
Քիմի ամեն շրջանի սանրվածք կոնկրետ անվանում է ստացել, այսպես` «նախաքանյեյան - լասվեգասյան», «յոգայի», «ձիու պոչ», «լողափային», «ես եկել եմ ապագայից» և այլն:
Քիմի լուսանկարները կարելի է տեսնել հետևյալ հղումով: