Պատահարներ 

Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին՝ ժամը 03.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում` ավտոճանապարհը դարձնելով  միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի 8-րդ կմ-ում:

Հրշեջ-փրկարարները «Թումանյան ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ բացել են ավտոճանապարհը:

Նույն շարքից