Մարտի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ավազի հանքում «T-130» տրակտորը քարշակել է «ՄՈԱԶ» տիպի տեխնիկան, որի ընթացքում բախվել են իրար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 23-ամյա Տարոն Ավետիսյանը, մնալով դրանց արանքում, տեղում մահացել է: