Իրավական 

Արշակունյաց պողոտայում «ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը տեղում մահացել է

Ապրիլի 10-ին` ժամը 00:50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Մամիկոն  Ղևենյանին, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։



Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 03։00-ին, ոստիկանություն է ներկայացել 36-ամյա տղամարդ և հատնել, որ  վրաերթը կատարել է ինքն իր  վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:



Կատարվում է քննություն:

Նույն շարքից