Ապրիլի 10-ին` ժամը 00:50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Մամիկոն Ղևենյանին, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 03։00-ին, ոստիկանություն է ներկայացել 36-ամյա տղամարդ և հատնել, որ վրաերթը կատարել է ինքն իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: