«ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպվում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց:
«ԴՈԿՏՈՐ ՍԻՆԵՄԱ» երիտասադական ՀԿ-ն «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց: Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդներն, ովքեր ունեն սեփական տեսախցիկ և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցներն, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորել և փորձարկել հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին:
Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն ԱՐՏ-ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի Ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ:
Ծրագրի նպատակն է` տարբեր մասնագիտությամբ 7 երիտասարդի հնարավորություն տալ ծանոթանալու վավերագրական կինոյի գաղտնիքներին և ստեղծելու սեփական ֆիլմը:
Մասնակցի տեսախցիկը կարող է լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական որակի:
Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակիցների քանակը` 7
Տարիքային սահմանափակում` 16-25տ.Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:
Ընտրությունը կանցկացվի երկու փուլով` հայտադիմումների և հարցազրույցի հիման վրա:
Դասընթացի բոլոր փուլերը հաջող հաղթահարած մասնակիցներին կտրվեն ավարտական վկայականներ:
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացի շրջանակներոում մասնակիցների նկարահանած նյութերը կկցվեն Դոկտոր սինեմա կազմակերպության տեսանյութերի արխիվին և հետագայում կարող են օգտագործվել կազմակերպության այլ ծրագրերի ժամանակ` պահպանելով հեղինակային իրավունքները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` մայիսի 3- ը: