Մշակույթ 

«ԱՐՏ-ՖԵՍՏ»-ի շրջանակներում կազմակերպվում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց

«ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպվում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց:



«ԴՈԿՏՈՐ ՍԻՆԵՄԱ» երիտասադական ՀԿ-ն «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց: Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդներն, ովքեր ունեն սեփական տեսախցիկ և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցներն, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորել և փորձարկել հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին:


Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն ԱՐՏ-ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի Ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ:



Ծրագրի նպատակն է` տարբեր մասնագիտությամբ 7 երիտասարդի հնարավորություն տալ ծանոթանալու վավերագրական կինոյի գաղտնիքներին և ստեղծելու սեփական ֆիլմը:



Մասնակցի տեսախցիկը կարող է լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական որակի:


Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է:


Մասնակիցների քանակը` 7


Տարիքային սահմանափակում` 16-25տ.Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:


Ընտրությունը կանցկացվի երկու փուլով` հայտադիմումների և հարցազրույցի հիման վրա:


Դասընթացի բոլոր փուլերը հաջող հաղթահարած մասնակիցներին կտրվեն ավարտական վկայականներ:


Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացի շրջանակներոում մասնակիցների նկարահանած նյութերը կկցվեն Դոկտոր սինեմա կազմակերպության տեսանյութերի արխիվին և հետագայում կարող են օգտագործվել կազմակերպության այլ ծրագրերի ժամանակ` պահպանելով հեղինակային իրավունքները:



Հայտերի ընդունման վերջնաժամկետ` մայիսի 3- ը:

 

Նույն շարքից