Մարտի 29-ին ժամը 09.27-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ՃԿԿ-ում ահազանգ է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի տարածքում ավտոմեքենա է պայթել: Նախնական տվյալներով կան վիրավորներ:
Ժամը 09.30-ին Մարտակերտի ՇԱԻ բաժնի Առաջաձորի ՀՓՋ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
Դեպքի վայր հասնելով պարզվել է, որ Ղազանչի գյուղի հարակից տարածքում ականի վրա պայթել է «The Halo trust» ականազերծող կազմակերպությանը պատկանող մեքենան, ինչի հետևանքով մահացել է 3 ականազերծող (Պավել Հակոբով, Մարատ Պետրոսյան, Սամսոն Ավանեսյան), ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ (Արամ Մկրտչյան, Գարիկ Ղահիրյան)։
«HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի տարածքում զննման աշխատանքներ իրականացնելիս հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։