Առողջապահություն 

Բժիշկները Էբոլայի դեմ նոր դեղամիջոց են փորձարկում

 

«Բժիշկներ առանց սահմանների» առողջապահական համաշխարհային կազմակերպությունը Էբոլա համաճարակի դեմ պայքարում սկսել են նոր դեղամիջոց օգտագործել: Այն ավելի վաղ օգտագործվել է տարբեր վտանգավոր համաճարակների դեմ և դրական արդյունք տվել:


Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը,  ուսումնասիրություններն ու փորձարկումները տեղի կունենան Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում:  Թե որ դեղամիջոցի մասին է խոսքը, դեռևս չի նշվում:


Այսօրվա դրությամբ՝ Էբոլա համաճարակը խլել է 8153 մարդու կյանք՝ հիմանակում Գվինեայից, Սիերա Լեոնեից և Լիբերիայից:

Նույն շարքից