«Բժիշկներ առանց սահմանների» առողջապահական համաշխարհային կազմակերպությունը Էբոլա համաճարակի դեմ պայքարում սկսել են նոր դեղամիջոց օգտագործել: Այն ավելի վաղ օգտագործվել է տարբեր վտանգավոր համաճարակների դեմ և դրական արդյունք տվել:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ուսումնասիրություններն ու փորձարկումները տեղի կունենան Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում: Թե որ դեղամիջոցի մասին է խոսքը, դեռևս չի նշվում:
Այսօրվա դրությամբ՝ Էբոլա համաճարակը խլել է 8153 մարդու կյանք՝ հիմանակում Գվինեայից, Սիերա Լեոնեից և Լիբերիայից: