Պատահարներ 

Գորիս-Կապան ճանապարհին «Նիսան Տիդան» գլորվել է ձորը

Օգոստոսի 6-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ին «Նիսսան Տիդա» մակնիշի 34 CT 297 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը (մոտ 15-20 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղեւորներ` 58-ամյա Կ. Ա.-ն, 14-ամյա Ա. Գ.-ն եւ 67-ամյա Ս. Ն.-ն հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից