Պատահարներ 

«Դոդջե» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

Հուլիսի 28-ին՝ ժամը 00:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու տուժած, որից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դոդջե» մակնիշի 05 UL 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Հ.) կամրջից (6 մ բարձրություն) ընկել է ձորը:

Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղևոր չի եղել:

Նույն շարքից