Մշակույթ 

Եղիսաբեթ II-ի մասին սերիալ են նկարահանում

Ամերիկյան Netflix ընկերությունը սերիալ է նկարահանում Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման տարիների, Բուքինգհեմյան պալատի և Դաունինգ-սթրիթի մասին։

Telegraph.co.uk-ը գրում է, որը «Դաունթոնի աբբայության» անդրատլանտյան հաջողությունը խոսում է այն մասին, որ ամերիկյան լսարանը հանդիսանում է բրիտանական դրամաների մեծ սիրահար, իսկ Netflix-ը 140 մլն եվրո է ծախսել Բրիտանիայի թագուհու մասին սերիալի նկարահանման վրա։

Ֆիլմը կընդգրկի 1947 թվականին բրիտանացի միապետի հարսանիքից մինչ օրս ընկած ժամանակահատվածը։

Հաղորդվում է, որ սերիաներն էկրան կբարձրանան հաջորդ տարի։

Նույն շարքից