Ամերիկյան Netflix ընկերությունը սերիալ է նկարահանում Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման տարիների, Բուքինգհեմյան պալատի և Դաունինգ-սթրիթի մասին։
Telegraph.co.uk-ը գրում է, որը «Դաունթոնի աբբայության» անդրատլանտյան հաջողությունը խոսում է այն մասին, որ ամերիկյան լսարանը հանդիսանում է բրիտանական դրամաների մեծ սիրահար, իսկ Netflix-ը 140 մլն եվրո է ծախսել Բրիտանիայի թագուհու մասին սերիալի նկարահանման վրա։
Ֆիլմը կընդգրկի 1947 թվականին բրիտանացի միապետի հարսանիքից մինչ օրս ընկած ժամանակահատվածը։
Հաղորդվում է, որ սերիաներն էկրան կբարձրանան հաջորդ տարի։