Իր էությամբ տղամարդը որսորդ է, ուստի ուժեղ սեռի ներկայացուցիչները, օգտվելով իրենց բնատուր բնազդներից ձգտում են հասնել նախընտրած կանանց, նրանք բավականություն են ստանում կնոջը երկրպագելու պրոցեսից:
Չպետք է անտեսել իրողությունը, որ որսի ընթացքում շատ կարեւոր է ազարտը: Ի՞նչ որսի մասին կարելի է լինել խոսքը, երբ «զոհը» սեփական կամքով է ընկնում թակարդը:
Հասանելի կինը, որ ընտրյալի առջեւ բացում է իր բոլոր գաղտնիքներն ու հմայքները, իհարկե, ուշադրություն կգրավի, բայց դժվար թե կարողանա երկար պահել սիրեցյալին: Ուստի, շատ կարեւոր է խորհրդավոր մնալ ու վերամարմնավորվելու ունակություն ունենալ, լինել հետաքրքիր պարտնյորի համար: Իր առջեւ բացելով ընտրյալի բազմապիսի հատկանիշները, տղամարդու մոտ նոր բացահայտումներ կատարելու ցանկություն կառաջանա:
Բացի այդ, հետաքրքրությանը նպաստում է մրցակցությունը: Կինը, ով հասկացնել է տալիս, որ ամեն ինչի ընդունակ է իր տղամարդու համար, միայնակ մնալու ռիսկին է դիմում: Նման պահվածքով նա իհարկե ապացուցում է, որ իրեն բացի սիրեցյալից ուրիշն անհրաժեշտ չէ, սակայն, միարժամանակ տղամարդու մոտ կորում է ազարտը, կինը դադարում է հետաքրքրել նրան ու դասվում «հաղթահարված բարձունքների» շարքը:
Հաջողության հասնելու համար կնոջն անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխվող միջավայրին: Այդ դեպքում նա հնարավորություն կունենա ավելի արդյունավետ հաղթահարել ստրեսները, սրընթաց կերպով հաջողություններ արձանագրել աշխատանքի բնագավառում:
Ինչպես Չարլզ Դարվինն էր ասում, ողջ է մնում ոչ թե ուժեղն ու խելացին, այլ նա, ով կարողանում է առավել արդյունավետ հարմարվել միջավայրին: